Երևանում 21-ամյա մոտոցիկլավարը բախվել է Toyota-ներին և կողաշրջվում. կա վիրավոր (տեսանյութ)
Օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տերյան - Մոսկովյան խաչմերուկում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Օ.-ն մոտոցիկլով բախվել է Toyota Camry մակնիշի և ռուսական համարանիշներով Toyota Land Crauser Prado մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Խաչատուր Մելքոնյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ների վարորդների ինքնությունը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վթարը: