Մթերքներ, որոնք բարելավում են իմունիտետն աշնանը
Աշնանը պահածոների օգնությամբ կարելի է բարձրացնել իմունիտետը, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Նրա խոսքով՝ պահածոյացված լոլիկը, հապալասը, ազնվամորին ավելի լավ են ցույց տալիս իրենց օգտակար հատկությունները, նույնը վերաբերում է չորացրած խնձորին։
Օրինակ՝ լոլիկի մեջ պարունակվող բետա-կարոտինների և լիկոպինների ակտիվությունը ջերմային մշակման ժամանակ մեծանում է։
«Պահածոյացված հապալասը պահպանում է իր օգտակար հատկությունները, սակայն պետք չէ շատ շաքար ավելացնել։ Ազնվամորի, չիչխան, դուք կարող եք չորացնել խնձորները, դրանցում կալիումի քանակը միայն կավելանա», – Shantnews-ի փոխանցմամբ՝ ասաց Սոլոմատինան:
Դիետոլոգը խորհուրդ է տվել աշնան սկզբից իմունիտետն ամրապնդելու համար սննդակարգում աստիճանաբար ավելացնել բանջարեղենային ապուրներ, ինչպես նաև ուտել ավելի շատ միս և յուղոտ ձուկ՝ խաշած կամ շոգեխաշած տեսքով։