Բրիտանիան զգուշանում է Չինաստանին արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին հրավիրելուց․ ԶԼՄ
Արևմուտքի և Պեկինի միջև մրցակցության պատճառով Մեծ Բրիտանիան զգուշանում է Չինաստանին հրավիրել արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին և կարող է նրան արգելել միջոցառման ընթացքում մի շարք բանակցություններ անցկացնել, Shantnews-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հաղորդում է The Times-ը:
Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ նոյեմբերի 1-2-ը Մեծ Բրիտանիայում կանցկացվի AI-ի առաջին համաշխարհային գագաթնաժողովը։
«Պլանավորվում է, որ Չինաստանը հրավիրվի Մեծ Բրիտանիայի արհեստական ինտելեկտի անվտանգության գագաթնաժողովին այս աշնանը, սակայն նրան արգելված կլինի հիմնական միջոցառումներին մասնակցել», – ասվում է հրատարակության մեջ:
Ըստ Times-ի՝ գագաթնաժողովին կհրավիրվեն մինչև 25 երկրների ներկայացուցիչներ, սակայն Չինաստանի մասնակցությունը միջոցառման կազմակերպիչների «գլխավոր գլխացավանքներից մեկն է»։ Չինաստանը մի կողմից գերտերություն է արհեստական ինտելեկտի ոլորտում և պետք է մասնակցի գագաթնաժողովի բոլոր քննարկումներին, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքը Պեկինին տեսնում է որպես իր մրցակից տնտեսության, պաշտպանության և գիտության մեջ նման տեխնոլոգիաների կիրառման հարցում, պարզաբանում է թերթը։