Ուկրաինայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել կես միլիոնի․ Դիկարլո
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել կես միլիոնի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն:
Նա չի հստակեցրել, թե, ըստ աղբյուրի, կողմերից յուրաքանչյուրի կորուստները որքան են կազմում, և թե այդ թվի որ մասն են խաղաղ բնակիչները։