Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հայտնել են նրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։
«Ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- ասված է հայտարարության մեջ։