Փաշինյանին սիգնալ տալու համար քաղաքացու վրա 4 ակտ են գրել․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Հրազդանում տեղի է ունեցել հերթական այլանդակությունը՝ նիկոլի դրդմամբ ու պարեկների ձեռամբ։
Գերագույն դավաճանի մեծաքանակ շքախումբը ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն։
Մեքենան կանգնացրել են, ոտից գլուխ ստուգել են ու գրել են ՉՈՐՍ ԱԿՏ՝
1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար
2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար
3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար
4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար։
Մոտ 1 ժամ ստուգելուց և պրոտեկտորները չափելու անհաջող փորձից հետո՝ քաղաքացուն բաց են թողել։
Ու դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ։
Նիուժե՞լի չեք հասկանում, որ այս ամենը մի օր հակառակ էֆֆեկտն է տալու, և մի օր ողջ Հայաստանում մեկնարկելու է «Դե՞մ ես նեռին՝ սիգնալ տուր» ճշտաբարո միջոցառումը»։