Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են. Մեսրոպ Առաքելյան
Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են:
Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը․
«Ես և մեր թիմը պատերազմից հետո պարբերաբար այցելում ենք Եռաբլուր։
Մի քանի օր առաջ՝ հերթական այցի ժամանակ, մուտքի մոտ շատերիս մոտ մի հարց առաջացավ․
- Տեսնե՞ս՝ ճանապարհները սարքել են։
Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են, սգացող ծնողները ստիպած են քայլել փոշու, կեղտի, շեբենի վրայով՝ գերեզմաններին մոտենալու համար:
Արդեն երեք տարի է՝ իշխանությունն ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի։ Չնայած լավ էլ ի զորու են, որտեղ նկարվելու ու փիառվելու տեղ կա, օր ու գիշեր ասֆալտ են անում։
Բառեր չկան նկարագրելու այս տեսարանը։
Սրանու՞մ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք»։