Ընտանիքիս հետ 2 դժվար տարի անցկացրինք,ամեն ինչ չէր, որ լավ էր․ Մեսսին` ՊՍԺ-ում իր կարիերայի մասին
Հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է ՊՍԺ-ից «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշման պատճառները:
«Ընտանեկան որոշում էր՝ փորձել օգուտ բերել ընտանիքին: Երկու դժվար տարի անցկացրինք, ամեն ինչ չէ, որ լավ էր մեզ համար, դա մեզ շատ թանկ արժեցավ։
Ես ուզում էի մի փոքր վերադառնալ նրան, թե ով էինք մենք, երբ Բարսելոնայում էինք, վայելել առօրյան, երեխաներին, որպեսզի ընտանիքը լավ լինի, որպեսզի ես վայելեմ սպորտային կյանքը, որը նախկինում չեմ ունեցել։ Շատ պատճառներով մենք որոշեցինք, որ սա հենց այն տեղն է, որը մեզ պետք է: Այսօր՝ որոշ ժամանակ անց, կարող եմ ասել, որ մենք չսխալվեցինք»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: