ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի կայուն տնտեսական համագործակցություն, տարածաշրջանի զարգացում և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև»,- ավելացրեց Միշուստինը։