Միլանի եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել Տոտո Կուտունյոյին
Միլանում ավարտվել է 81 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացած երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոյի հրաժեշտը։ Օգոստոսի 24-ին ANSA գործակալության տվյալներով՝ մի քանի հարյուր մարդ հավաքվել էր իտալական բեմի վետերանին ճանապարհելու համար։
Shantnews-ի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա են եղել իտալացի փոփ երգիչներ Ջանի Մորանդին և Պուպոն (իսկական անունը՝ Էնցո Գինացի): Ինչպես նշել է Մորանդին, Կուտունյոն «մեծ ընկեր էր, մեծ մարդ ու մեծ արվեստագետ»։
Կատարողի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել բազմաթիվ քաղաքական գործիչներ ու արվեստագետներ։