ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինոմ կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կավատության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթղթի կեղծիքի, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: