72-ամյա վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ 72-ամյա վարորդ Հենրիկ Բեյբությանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, M16 ճանապարհի 19-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 72-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: