Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարարին՝ հայանպաստ դիրքորոշման համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբին:
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պատճառը նախարարի հայանպաստ դիրքորոշումն ու ՀՀ-ում նրա կողմից արված հայտարարություններն են։