Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մտնել Հայաստան
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել հատել սահմանը:
Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել հատել սահմանը:
Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Կրիվոպուսկովը համալրել է Հայաստան մուտքի համար անցանկալի անձանց ցուցակը։ Նա այսօր վաղ առավոտյան ժամանել էր Մոսկվայից «Աերոֆլոտ»-ի չվերթով։
Կրիվոպուսկովը 2009-2013 թթ․ եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական։