Ռուսաստանցիների հաշվին ՀՀ բնակչության թիվն աճել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։
Ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2 մլն 985 հազար մարդուց 1 մլն 101 հազարը բնակվում են Երեւանում։ Վայոց ձորն այն մարզն է, որտեղ ամենաքիչ բնակիչներն են՝ 48.1 հազար մարդ, ամենաշատ բնակչությունն ունի Արմավիրի մարզը՝ 267.6 հազար դրամ։
Երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 257.3 հազար մարդ։
Բնակչության ընդհանուր թվից 1 մլն 902 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 մլն 082 հազարը՝ գյուղական։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: