Ծնկի ցավի 4 տեսակ, որոնք վտանգավոր են համարվում
Եթե ամեն օր աստիճաններով բարձրանալու համար ստիպված եք ցավազրկողներ ընդունել, կամ մարզումները բաց եք թողնում ծնկի հատվածում ցավերի պատճառով, հնարավոր է՝ որևէ բան է կատարվում ձեր առողջության հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ կա 4 նախանշան, որոնց մասին ծունկը կարող է փորձել զգուշացնել։
Ցավ աստիճաններ բարձրանալիս։ Սա կարող է վաղ օստեոարթրիտի նշան լինել։ Ըստ որոշ մասնագետների կարծիքի՝ աստիճաններով բարձրանալու ընթացքում ծնկներում ցավ զգալը կարող է ծնկի օստեոարթրիտի վաղ նշան լինել։ Սա հոդերի տարածված հիվանդություն է։ Սովորաբար այն մարդկանց անհանգստացնում է 40-ից բարձր տարիքում, սակայն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ են դառնում, արթրիտն ավելի շուտ է ի հայտ գալիս։
Շարժման արգելակում քայլելու ընթացքում։ Սա կարող է խոսել մենիսկի խնդիրների մասին։ Եթե քայլելու ընթացքում անընդհատ անհարմարություն եք զգում, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։ Մի ուշացրեք, քանի որ այս խնդրի դեպքում բուժօգնության ուշացումը կարող է հանգեցնել խնդրի բարդացման, որը հետագայում հնարավոր կլինի լուծել միայն վիրահատական միջամտության արդյունքում։
Թմրություն կամ ծակծկոց ծնկի հետևի հատվածում։ Այս խնդիրը կարող է խոսել նյարդի վնասվածքի մասին։ Ցավը կարող է սկսվել մեջքի ներքևի հատվածից և հասնել ոտքերի մատներին։ Դեպքերի մեծամասնությունում ցավը կարող է անհետանալ տանը ցուցաբերվող օգնությամբ կամ ֆիզիկական թերապիայի միջոցով, սակայն կարող է հեշտությամբ վերադառնալ։
Տաքություն կամ ցավ ծնկի հետևի հատվածում ճանապարհորդության ընթացքում։ Կարող է վկայել արյան խտացման մասին։ Թռիչքի ընթացքում կարևոր է ոտքերն ու մկանները շարժման մեջ պահել։ Ճանապարհորդության ընթացքում ծնկի հատվածում արյան խտացումը բավական տարածված երևույթ է. պատճառը նեղ տարածքն ու սահմանափակ շարժումներն են։ Եթե թրոմբների առաջացման բարձր ռիսկի եք հակված, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ նախքան թռիչքը։
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ, փոխանցում է Mediahub-ը։