Պաշտոնական․ Լապորտը հեռացավ Մանչեսթեր Սիթիից
Իսպանիայի հավաքականի պաշտպան Այմերիկ Լապորտը սոցցանցում հայտնել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
«Հարգելի «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներ, այսօր ես ուզում էի կիսվել ձեզ հետ մի պատմությամբ», – ասել է Լապորտը մի տեսանյութում, որը ցույց է տալիս «Մանչեսթեր Սիթիում» իր անցկացրած ժամանակաշրջանի կարևոր պահերը:
«Այժմ դա պատմության մի մասն է: Շնորհակալություն և շուտով կտեսնվենք»,- ասել է ֆուտբոլիստը:
Ամենայն հավանականությամբ, Լապորտը շուտով կդառնա սաուդյան «Ալ-Նասր» ակումբի ֆուտբոլիստ, փոխանցում է Armsport-ը։