Արցախում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիներից դիմումների ընդունումը
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումն օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի:
Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: