Դանիայի դեսպանատան հավատարմատարին չորրորդ անգամ են կանչել Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կրկին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Սուրբ Ղուրանի հրկիզման գործողությունների շարունակման հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը չորրորդ անգամ է կանչվել Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Կոպենհագենում Թուրքիայի և մի շարք այլ մուսուլմանական երկրների դեսպանատների դիմաց Ղուրանը այրելու շարունակվող գործողությունների հետ։
Գործերի ժամանակավոր հավատարմատարը արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել օգոստոսի 18-ին, 21-ին և 22-ին։