Աղջիկը նիհարել է 76 կիլոգրամով ու հայտնել մարմնի մի հատվածի անսպասելի փոփոխության մասին
«TikTok»-ի օգտատերը, ով կրկնակի անգամ նիհարել է, դրանից հետո հայտնել է մարմնի մի մասի անսպասելի փոփոխության մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, 24-ամյա տիկտոկեր Նատալի Գեորգիսը խոստովանել է, որ միշտ ավելորդ քաշ է ունեցել, իսկ ծանոթները նրան անվանել են գեր ընկերուհի։ Նա շատ անվստահ էր, վախենում էր թռչել ինքնաթիռներով և զբոսնել: Արդյունքում՝ դիետայի ու քրտնաջան մարզումների շնորհիվ աղջիկը նիհարել է՝ 136 կիլոգրամից հասնելով 60 կիլոգրամի։
Գեորգիսը պատմել է, որ ավելորդ քաշից ազատվելուց հետո շատ թուլացած ու կախված մաշկ է ունեցել, ինչը պետք է կարգավորվի վիրահատական ճանապարհով։ Բացի այդ, նրա ոտքի չափը նվազել է, ինչին նա ընդհանրապես չէր սպասում։ «Իմ ոտքի չափը 136 կիլոգրամ քաշի ժամանակ 43 էր, իսկ 60 կիլոգրամի դեպքում դարձել է 39»,- գրել է Գեորգիսը: