Իրանի հարավում գործարանում բռնկված հրդեհից առնվազն 23 մարդ է տուժել
Շիրազում փրփրապլաստի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 23 մարդ է տուժել, հայտնում է ISNA-ն։
Գործակալության տվյալներով, հրդեհի բռնկման պահին գործարանի տարածքում գտնվել է առնվազն 65 աշխատակից։ Նրանցից 19-ը թունավորվել է շմոլ գազից, ևս 4-ը տուժել է փրփրապլաստի այրման նյութերի ազդեցությունից և տեղափոխվել հիվանդանոց։
Բոցը տարածվել է 7 հազար քառ․ մ տարածքի վրա։ Հրդեհի հետևանքով գործարանի տարածքում գտնվող մի քանի բենզաբաք է պայթել, սակայն արտակարգ իրավիճակի ծառայությունները կարողացել են կանխել պենտանով ցիստեռնի պայթյունը։
Հրդեհի մարմանը մասնակցել են 17 հրշեջ բաժնի աշխատակիցներ․ դեպքի վայր է ժամանել 24 մարտական հաշվարկ։ Ծառայություններին հաջողվել է ամբողջությամբ տեղայնացնել հրդեհը։