Թրամփը հայտարարել է, որ հպարտորեն կկալանավորվի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի «հպարտորեն» կկալանավորվի Ջորջիա նահանգում՝ մաքուր ընտրությունների համար պայքարելու համար, գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նա արդեն տեղական իշխանությունների հետ պայմանավորվել է 200 հազ․ դոլար գրավի դիմաց ազատ արձակվելու մասին՝ տեղական դատարանում գործի քննման ընթացքում, ըստ գործի նա փորձել է ճնշում գործադրել պաշտոնյաների վրա՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների Ջորջիա նահանգի արդյունքները հօգուտ իրեն վերափոխելու համար։
«Ոչ ոք երբեք չի պայքարել ընտրությունների մաքրության համար այնպես, ինչպես դա արել է նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։ Դրա համար էլ ես հպարտորեն կկալանավորվեմ վաղը երեկոյան Ջորջիայում»,- գրել է Թրամփը։
Նա հերքում է առաջադրված մեղադրանքները։