«Վարդաշեն» ՔԿՀ–ում կալանավորվածի սմբուկով ուտեստի տարայում հայտնաբերվել է բջջային հեռախոս
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շարունակում են պայքարը արգելված իրերի պահման և շրջանառության դեմ։
Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օրվա տարբեր ժամերի չնախատեսված խուզարկություններ են իրականացրել հիմնարկի խցերում:
Խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ սմբուկով ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման սարք հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: