Գեներալ Սուրովիկինին ՕՏՈւ-ից հեռացնելուց հետո պաշտոն են թողել ՌԴ ՊՆ-ում
ՌԴ Միացյալ զորախմբի նախկին հրամանատար Սերգեյ Սուրովիկինը մնում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի պաշտոնում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր կոմիտեի պաշտոնից ազատվելուց հետո: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սուրովիկինը օգոստոսի 22-ին ազատվել է Օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ։ Սակայն նշվում է, որ գեներալը կմնա կմնա պաշտպանության նախարարությունում, քանի դեռ ընթանում է նրան նոր պաշտոնում նշանակելու գործընթացը: