Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 մլն դոլար կհատկացնի միջուկային վառելիք գնելու համար
Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 մլն դոլար կհատկացնի միջուկային վառելիք գնելու համար, այդ թվում՝ բրիտանական ընկերություններից: Այս մասին Reuters-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարարը։
«Այդ երաշխիքը, որը մենք կտրամադրենք, պետք է օգնի Ուկրաինային հասնել նրան, որ ապագայում նրա միջուկային վառելիքը չպետք է մատակարարվի Ռուսաստանի տարածքով»,-ասել է նա։ Նախարարը հստակեցրել է, որ մատակարարներից մեկը կլինի Urenco եվրոպական կոնսորցիումը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում:
Մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան հույս ունի երեք տարի անց կարգավորել միջուկային վառելիքի սեփական արտադրությունը։