Սի Ծինփինը կոչ է արել համընդհանուր անվտանգության նոր հայեցակարգ ձևավորել
Ներկայում մարդկային հանրությունը հասել է կրիտիկական փուլի, և համաշխարհային անվտանգության բնագավառում նոր հայեցակարգի ձևավորումը կարևոր խնդիր է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող բիզնես համաժողովում։
«Ներկայում փոփոխություններն աշխարհում, փոփոխությունները ժամանակի մեջ և փոփոխությունները պատմության մեջ ծավալվում են աննախադեպ ձևով, և մարդկային հասարակությունը հասել է կրիտիկական փուլի», - Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում «Интерфакс» գործակալությունը։
Նա ընդգծել է. «Միայն ընդհանուր, համապարփակ, համագործակցության և կայուն անվտանգության վրա հիմնված նոր հայեցակարգին հավատարիմ մնալով՝ մենք կկարողանանք դուրս գալ համընդհանուր անվտանգության ուղուց»։
Սի Ծինփինի խոսքով՝ միջազգային հանրությանն «անհրաժեշտ է շտապ կարգով վերացնել հակամարտությունների ու պատերազմների հիմնական պատճառները և հիմնարար լուծում գտնել ամբողջ աշխարհում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար»։
«Փաստերը ցույց են տալիս, որ ռազմական դաշինքների մշտական ընդլայնումը, ազդեցության սեփական ոլորտի ընդլայնումը և մյուս երկրների անվտանգության տարածության նեղացումն անվտանգության բնագավառում անխուսափելիորեն խնդիրներ կառաջացնեն և անվտանգության բացակայության կհանգեցնեն բոլոր երկրներում», - ասել է նա։