Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Մասնավորապես՝ Մ.Պ.-ն, 2008 թվականի հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին 2008 թվականի սեպտեմբերի 12-ին նշանակել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, սակայն Է.Ս.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ Է.Ս.-ն, 2008-2016 թվականներին, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնից բխող պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 22 մլն 117 հազար 820 դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն իր անձնական վարորդ Հ.Բ.-ին 2009 թվականի նոյեմբերի 3-ին նշանակել է Ծառայության օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնում, սակայն Հ.Բ.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ 2009-2016 թվականներին Հ.Բ.-ն, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 21 մլն 754 հազար 643 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Տ.Հ.-ին, 2009 թվականի մարտի 2-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Տ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 2 մլն 470 հազար 827 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն տեղեկացված լինելով, որ Ա.Հ.-ն փաստացի կատարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Թ.-ի վարորդի պարտականությունները, առաջարկել է Ա.Հ.-ին պաշտոնի նշանակել Ծառայությունում՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու, հատուկ կոչում ձեռք բերելու և զենք ստանալու նպատակով: Մ.Պ.-ն 2011 թվականի ապրիլի 22-ին, 2012 թվականի հունվարի 15-ին և 2013 թվականի հունվարի 8-ին աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա.Հ.-ի հետ` նրան ընդունելով աշխատանքի՝ որպես Ծառայության անվտանգության աշխատակից: Ապա, Մ.Պ.-ն 2013 թվականի ապրիլի 17-ին Ա.Հ.-ին նշանակել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնին, նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին, 2013 թվականի մայիսի 13-ի հրամանով՝ Ա.Հ.-ին շնորհել է «Արդարադատության լեյտենանտ» կոչումը, 2014 թվականի փետրվարի 26-ի հրամանով՝ փոխադրման կարգով նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոնին, ապա՝ 2014 թվականի փետրվարի 28-ի հրամանով՝ կրկին գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա.Հ.-ն վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է 5 մլն 712 հազար 550 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Գ.Հ.-ին, Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Գ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 10 մլն 454 հազար 655 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, իրեն սպասարկելու համար, համապատասխան հրամաններով Ծառայության հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներ Հ.Բ.-ին, Ա.Ս.-ին, Է.Ս.-ին և Ա.Ի.-ին և մշտապես երթևեկել վերոնշյալ ավտոմեքենաներից առնվազն երկուսով: Արդյունքում՝ 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի և ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող ֆոնդի միջոցներից իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար հափշտակել է 40 մլն 746 հազար 500 դրամ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մ.Պ.-ն վստահված անձանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը՝ ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելու հետ:

Պաշտոնատար անձ Մ.Պ.-ն, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում, վերոնշյալ ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք ձևակերպելով իբրև փոխառություն՝ փոխանցել է «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին, որոնք օգտագործվել են ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Բացի այդ, 2013 թվականին Մ.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում, էական վնաս է պատճառել պահանջատեր Հ.Ա.-ի և Ռ.Հ.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Մասնավորապես՝ աճուրդում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացվել են ցածր գնով, պահանջատերեր Հ.Ա.-ն և Ռ.Հ.-ն զրկվել են կատարողական վարույթների շրջանակում պարտապանին պատկանող գույքի իրացումից հետո իրենց հասանելի՝ 13 հազար 500 ԱՄՆ դոլարի և 87 հազար 500 ԱՄՆ դոլարի հատուցում ստանալուց և այլն:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն օրենքներով և այլ իրավական ակտերով չունենալով երրորդ անձի համար՝ Ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները վճարելիս ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձված միջնորդավճարներից գումարներ ստանալու իրավասություն սահմանելու իրավունք՝ 2015 թվականի ամռանը հանձնարարել է ստեղծել և ներդնել բռնագանձման ենթակա վճարումներ ընդունող «ԴԱՀԿ վճարային համակարգ» ծրագրային ապահովումը: Այնուհետև, Ծառայության (ի դեմս՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի) և Մ.Պ.-ի ու նրա մորեղբոր որդու՝ Գ.Հ.-ի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ընկերության միջև 2015 թվականի հուլիսի 31-ին հինգ տարի ժամկետով կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով «Ագրոպոլյուս» ընկերությանը իրավունք է վերապահվել ծառայությունների մատուցման ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով յուրաքանչյուր վճարման դիմաց վճարողներից գանձել 300 դրամ, իսկ հետագայում՝ 15.001 դրամը գերազանցող յուրաքանչյուր վճարման դիմաց՝ 500 դրամ միջնորդավճար: Արդյունքում՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից «միջնորդավճարի» անվան տակ, այդ գործընթացի հետ, ըստ էության, առնչություն չունեցող, Մ.Պ.-ի և նրա ազգականի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ՍՊ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վճարվել է 84 մլն 343 հազար 680 դրամ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (հինգ դրվագ), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (երկու դրվագ), 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Այս թեմայով

Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է
Ամենաընթերցվածը
website by Sargssyan