ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում ս.թ. օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:
Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից:
Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: