Ռուսաստանն անօդաչուներով հարվածել է Օդեսայի շրջանին. վնասվել են հացահատիկի պահեստները
Ռուս զինվորականները օգոստոսի 23-ի գիշերը երեք ժամ շարունակ անօդաչուներով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանի ուղղությամբ։ Հարձակման թիրախ են եղել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Ուկրաինայի զինված ուժերի հարավային հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 9 «Շահեդ» կամիկաձե դրոններ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ավելի վաղ ռուս զինվորականները երկու կառավարվող ավիառումբ են նետել Խերսոնի վրա։ Ավերվել են մանկապարտեզն ու բնակելի շենքը։ Տուժել է 6 մարդ։
Եվս երկու անօդաչու խոցվել է Զապորոժիեում։