Ոչ մի «ռեզուլտատ» չկա. առանց պատրաստվելու գնացել էին. Արա Աբրահամյանը՝ ՄԱԿ-ում մեր ելույթի մասին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին չի գոհացրել ՄԱԿ-ի ԱԽ-ում մեր ներկայացվածությունից:
«Ոչ մի «ռեզուլտատ» չկա, ո՛չ ԱԽ-ն ինչ-որ բանաձև ընդունեց, ո՛չ սանկցիաներ օգտագործեցին Ադրբեջանի դեմ, ո՛չ էլ պատրաստված էին, ուղղակի գալիս խոսում են:
Ես մի քանի անգամ ուշադիր նայեցի, ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի ստատուսի մասին: Ոչ մեկ մի օրինակ չբերեց, թե ինչպես կարող են դրանց հետ ապրել, ինչ ճանապարհ ենք անցել, Նախիջևանում 67 տոկոս հայ էր ապրում, այսօր այնտեղ հայկական գերեզմանաքար չկա: Ինչպե՞ս մենք կարող ենք 120 հազար մարդու թողնել նրանց հետ: Եվ մենք այսօր ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ես չեմ հասկանում՝ ինչ-որ մեկը մտածո՞ւմ է, կամ ինչպե՞ս է մտածում: Դա խայտառակություն է: Իրենք չգիտեն, թե ինչ է պետականությունը, պետական շահը, միայն խոսքեր են»,-նշեց Աբրահամյանը: