Երևանում արտաքին գովազդը կհամապատասխանեցվի ընդունված չափորոշիչներին
Արտաքին գովազդի նոր չափորոշիչների համաձայն` Երևանում կապամոնտաժվեն մեծ չափերի, նաև քաղաքի տեսքը խաթարող վահանակները: Եկող տարվա հունվարից կարգավորմանը չհարմարեցված գովազդային վահանակներն ու պաստառները կհեռացվեն, գործարարները կտուգանվեն:
Այս ընթացքում մինչև տարեվերջ կավարտեն Բաղրամյան պողոտայում ապամոնտաժումը: Երևանի քաղաքապետարանը գործընթացը իրականացնում է` հաշվի առնելով նաև բիզնեսի շահը:
Մանրամասները` Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում: