Հերթերն արդեն կառավարելի են, առաջարկվում է վերացնել անձնագրում «կլոր կնիքի» անհրաժեշտությունը
Անձնագրային բաժիններում օրերով հերթ կանգնելու կարիք այլևս չկա: Մեկ ամսից ավելի է` մայրաքաղաքում հերթագրումն իրականացվում է առցանց: Օնլայն հարթակում արդեն հերթագրվել են 50 հազարից ավելի քաղաքացիներ, և դիմումների զգալի մասը օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար է:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրել է, որ որոշման նախագծով առաջարկվում է վերացնել անձնագրում կլոր կնիքի անհրաժեշտությունը:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: