98-ամյա կինը մահացել է այն բանից հետո, երբ ոստիկանները խուզարկել են նրա տունը
Ամերիկյան Կանզաս նահանգում տեղական թերթի 98-ամյա համասեփականատեր Ջոան Մեյերը մահացել է նրա տանը ոստիկանների իրականացրած խուզարկության հաջորդ օրը, հայտնում է CNN-ը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է դժվարությամբ տեղաշարժվող կինը վիճաբանում իրավապահների հետ՝ ջանալով վռնդել նրանց։
Ոստիկանությունը հայտնել է, որ տունը խուզարկվել է «անձնական տվյալների հափշտակության» գործով հետաքննության շրջանակում, սակայն դատախազը հետագայում հետ է կանչել խուզարկության հրամանը: Կանզասի հետաքննությունների բյուրոն քննում է միջադեպը։