Վահագն Մինասյանին կրկին բերման են ենթարկել
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Վահագն Մինասյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։ Որպես նորամուծություն բերման չենթարկեցին Սուրեն Սահակյանին։
Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով»։