Ի՞նչ հիվանդություններ կարելի է բուժել թզի օգնությամբ
Թզի մեջ պարունակվող եթերայուղերը կարգավորում են արյան բաղադրությունը և թույլ չեն տալիս, որ այն թանձրանա: Արյունը ջիրկացնելու համար կարելի է մեկ ամիս շարունակ օրական մեկ հատ թուզ ուտել, այնուհետև մեկ ամիս դադար անել և կրկնել կուրսը:
Բարելավում է գլխուղեղի աշխատանքը
Mediahub-ի փոխանցմամբ՝ թուզը խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ում աշխատանքը կապված է մտավոր լարվածության ու ստեղծագործական աշխատանքի հետ (նկարիչներ, երգահաններ, գրողներ ու բանաստեղծներ և այլն), ինչպես նաև ձեռնարկատերերին, ում համար ստեղծագործական մտածողությունը նույնպես շատ կարևոր է:
Օգնում է բարձր ջերմության, նշիկաբորբի, բերանի խոռոչի վարակների, բրոնխիտի ժամանակ
Հարկավոր է 1 ճաշի գդալ մանրացրած թզի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա, սառեցնել ու քամել: Ընդունել այս եփուկն օրական 4 անգամ:
Օգնում է հոգնածության, թուլության ու նյարդային հյուծվածության դեպքում
4-5 հատ թզին ավելացնել մի բաժակ տաք կաթ, թրմել, տրորել և ուտել օրական 2-4 անգամ:
Միզաքարային հիվանդության, ցիստիտի, պիելոնեֆրիտի և միզելիս առաջացող ցավերի դեպքում
Հարկավոր է 3-5 թզին ավելացնել 200 մլ եռման ջուր, 5 րոպե եռացնել թույլ կրակի վրա, իսկ այնուհետև լավ տրորել: Այս եփուկն անհրաժեշտ է ընդունել օրվա ընթացքում, սակայն սննդից առանձին:
Թզով աղցան՝ օրգանիզմի ընդհանուր ամրապնդման համար
Կեսօրին սենդվիչների ու ձվածեղի փոխարեն թզով աղցան ուտելը կօգնի երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը, իսկ սրտի համար ավելի հեշտ կլինի դիմանալ ծանրաբեռնվածությանը:
Բաղադրությունը.
· 300 գրամ թուզ,
· 150 գրամ սալորաչիր,
· 2,5 ճաշի գդալ նուշ,
· 1 բաժակ կեֆիր,
· նարնջի կեղևի քերուկ:
Սալորաչիրը թրջել, այնուհետև թզի հետ լվանալ և բարակ շերտերի բաժանել: Նուշի վրա լցնել եռման ջուր, կեղևազրկել և մանրացնել: Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել նարնջի կեղևի քերուկը և կեֆիրը: Ցանկալի է աղցանն ուտել առանց շաքարավազի: