Մարկինյոսը կմնա ՊՍԺ-ի ավագը
ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կշարունակի լինել թիմի ավագը։
Երեքշաբթի օրը 29-ամյա բրազիլացին հաղթել է թիմի երկրորդ քվեարկությունը, որով պիտի որոշվեր թիմի ավագը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Մայիսին Մարկինյոսը և ՊՍԺ-ն երկարաձգեցին պայմանագիրը մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել «Ռոմայից» 2013 թվականի ամռանը։ Թիմի կազմում նա 7 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը։