Կինը ամուսնացել է երեք տղամարդու հետ և փախել նրանց փողերով
Հնդկաստանում խարդախն ամուսնացել է երեք տղամարդու հետ, թալանել նրանց ու փախել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է News9Live-ը։
Կինը ներկայացել է տարբեր անուններով, իսկ հարսանիքներից հետո նա անհետացել է փողերով ու զարդերով։ Նրա ամուսիններից մեկը պատմել է, որ հարսանիքից հետո կինը հայտարարել է, թե պետք է այցելի հարազատներին, հեռացել է ոսկով ու փողով։ Երբ տղամարդը խնդրել է նրան վերադառնալ, նա փորձել է տարբեր պատրվակներով համոզել իրեն գումար ուղարկել։
Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, տուժողը դիմել է ոստիկանություն։ Հետաքննության ընթացքում իրավապահները պարզել են, որ խաբեբան նմանատիպ սխեմա է իրականացրել առնվազն երեք անգամ։
Կնոջը ձերբակալել են, ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է բռնել նրա հանցակիցներին։ Ենթադրվում է, որ խնամակալներն ու ամուսնական գործակալությունները ներգրավված են եղել հանցավոր գործունեության մեջ։