ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում․ Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում․
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի ՊԲ հաղորդագրությունում։