Բժիշկն Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու միջոց է անվանել
Հարազատների խնամքն կարող է զգալիորեն դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, ասում է հոգեթերապևտ Ալեքսեյ Վիլկովը։
Վիլկովն ընդգծել է, որ Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոց գոյություն չունի։ Ըստ նրա՝ նման հիվանդների համար դեղորայքային թերապիան ուղեղի անդառնալի փոփոխությունները դանդաղեցնելու միակ միջոցն է։
Վիլկովը նշել է, որ Ալցհեյմերով հիվանդների կյանքի տեւողությունը կախված է մի քանի գործոններից։ Ամենակարևորը նա անվանել է դեղերի ընդունումը և սոցիալական միջավայրը, որտեղ ապրում է մարդը։
«Եթե հիվանդին խնամում են հարազատները, ապա հիվանդության ընթացքը դանդաղում է, կյանքի տեւողությունը զգալիորեն երկարացվում է»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ նշել է մասնագետը։
Հիշողությունը և ճանաչողական գործառույթները պահպանելու համար բժիշկը խորհուրդ է տվել խստորեն հետևել առօրյային և ժամանակ հատկացնել մտավոր վարժանքներին։ Օգտակար են նաև, նրա կարծիքով, ընթերցանությունն ու հաշվարկները։