Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել
Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել, հնարավոր է՝ ապօրինի ներգաղթյալներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի տեղակալ Իոանիս Արտոպիոսը։
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19–ից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում։ Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։