Քննարկվել է գործող դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգման կառուցակարգերի ներդրմանն ուղղված նախագծերի փաթեթը
Գործող դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգման կառուցակարգերի ներդրմանն ուղղված նախագծերի փաթեթը քննարկվել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ․
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկվել է Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների համար բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգեր նախատեսող իրավական ակտերի նախագծերի փաթեթը։
Քննարկվել են նախագծերի փաթեթով առաջարկվող մի շարք էական նշանակություն ունեցող դրույթներ և դրանց շուրջ առկա առաջարկությունները։
Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում կանխորոշվել են նախագծերի փաթեթի լրամշակման հետագա ուղղությունները:
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեներից: