Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
Այսօր առավոտյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք մատուցեց Գյումրիի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում։
Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։