«Երևանյան հեռանկարներ» փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարը
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։ Ծրագրում` Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին։
Արամ Խաչատրյան համերգասրահ, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից՝ https://bit.ly/47yeNsL կամ Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։