Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրառումները X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Five outcomes of our talks with Prime Minister @KMitsotakis.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) August 21, 2023
1. Greece joined the aviation coalition: it will train our pilots to fly F-16s. Greece is also preparing a new military aid package for Ukraine.
2. I proposed ways for Greece to assist us in securing Ukraine’s new… pic.twitter.com/saayynoA5I
«Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։
Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։
Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։
I thanked for Bulgaria’s military and political support.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) August 22, 2023
Fruitful talks with PM Nikolai Denkov yesterday at the Ukraine-Balkans summit.
We discussed further cooperation, Black Sea security, and securing alternative grain corridors.
Meeting with more Balkan colleagues today. pic.twitter.com/iblbDPD4Nm
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օգոստոսի 22-ին կհանդիպի Բալկանյան մյուս երկրների ղեկավարների հետ։