Արցախում կտրոն ստացած անձինք պետք է պահեստ ներկայանան ձեթի համար նախատեսված տարայով և տոպրակներով
Արցախում սնունդ ստանալու համար հարկավոր է ներկայանալ ձեթի տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ տոպրակներով։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը խնդրում և հորդորում է նախարարության կողմից սննդամթերք ստանալու նպատակով կտրոն ստացած անձանց պահեստ ներկայանալ պարտադիր ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 հատ տոպրակով:
Սննդամթերքը կտրամադրվի միմիայն դրանց առկայության դեպքում»: