Սերկևիլ. օգտակար հատկություններն ու հակացուցումները
Սերկևիլը շատ համեղ միրգ է, որը սովորաբար կիրառվում է թարմ վիճակում կամ կոմպոտների ու մուրաբաների տեսքով, սակայն սերկևիլենին ու դրա համեղ պտուղը նաև հիանալի դեղամիջոց են առողջական ամենատարբեր խնդիրներից ազատվելու համար:
Սերկևիլը լայն կիրառություն է ձեռք բերել ժողովրդական բժշկության ոլորտում և օգտագործվում են որպես իմունային համակարգն ամրապնդող, խորխաբեր, միզամուղ ու սրտամկանին տոնուս հաղորդող միջոց: Ընդ որում՝ բուժման նպատակով կիրառվում են ոչ միայն սերկևիլի պտուղները, այլև սերմերը, ճյուղերը, տերևներն ու կեղևը:
Այս բույսն օգտագործվում է սրտամկանի, շնչուղիների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:
Բացի այդ, սերկևիլը շատ օգտակար է նաև փորլուծության դեպքում:
Այս բույսի սերմերը շատ օգտակար են բերանի խոռոչի չորության դեպքում:
Սակայն բոլոր օգտակար հատկություններին զուգահեռ այն ունի նաև հակացուցումներ:
Այս միրգը հակացուցված է ստամոքսի խոց ունեցողներին, քանի որ կարող է սպազմեր առաջացնել: Սերկեւիլը խորհուրդ չի տրվում օգտագործել նաեւ փորկապության դեպքում, նաեւ մարդկանց, ովքեր զբաղվում են երգեցողությամբ, քանի որ այս մրգի կեղեւի վրայի փոշին վնասակար է ձայնալարերի համար, փոխանցում է Mediahub-ը։