Իսպանիայի ֆեդերացիայի ղեկավարը ներողություն է խնդրել կին ֆուտբոլիստին համբուրելու համար
Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լուիս Ռուբիալեսը ներողություն է խնդրել կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ իսպանացի ֆուտբոլիստին համբուրելու համար:
«Իհարկե, ես սխալվեցի։ Դա տեղի ունեցավ մաքսիմալ էմոցիոնալության պահին, առանց վատ մտադրության, առանց որևէ անազնվության։ Բայց եղավ այն, ինչ եղավ, շատ ինքնաբուխ էր»,-Ռուբիալեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Եզրափակչից հետո Ռուբիալեսի արարքը քննադատության ալիք է բարձրացրել Իսպանիայում և սոցիալական ցանցերում։ Նրան մեղադրել են սեռական բռնության և ոչ պատշաճ պահվածքի մեջ, փոխանցում է Armsport-ը։