Սանկտ Պետերբուրգում 320 գրամ քաշով նորածին է ծնվել
320 գրամ քաշով ծնված փոքրիկը դուրս է գրվել Սանկտ Պետերբուրգի մանկական քաղաքային բազմապրոֆիլ կլինիկական բարձրագույն բժշկական տեխնոլոգիաների մասնագիտացված կենտրոնից։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են հիվանդանոցի մամուլի ծառայությունում։
«Այո, նման երեխա մեզ մոտ հունվարից կար, նա կշռում էր 320 գրամ: Սակայն օգոստոսին՝ մոտ մեկ-երկու շաբաթ առաջ, նա դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասել է աղբյուրը։
Երեխան ծնվել է հղիության 22-րդ շաբաթում և բուժման մեջ է եղել ավելի քան վեց ամիս։ Բժիշկների օգնության շնորհիվ նա մեծացել է, քաշ հավաքել, սկսել ինքնուրույն շնչել և ուտել։