Ադրբեջանցիները թույլ չեն տվել խաղաղապահների մեքենաներն անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով ոտքով անցել այն
Այսօր ՌԴ խաղաղապահները Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացի են տեղափոխել Արցախից Հայաստան, ավելի ճիշտ՝ քաղաքացիներին մինչև Հակարիի կամուրջ են հասցրել, իրենց ուղեբեռով քաղաքացիները ոտքով են անցել Հակարիի կամուրջն ու հասել մյուս կողմում սպասող մեքենաներին:
Սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր,- հայտնում են ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից: Դա, սակայն, ընդհանուր իրավիճակում շատ բան չի փոխել: Հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ փակ միջանցքի երկու կողմում՝ նրանց թվում շատերն՝ առողջական լուրջ խնդիրներով: