Սլովակիայի հետախուզության ղեկավարին հանել են պաշտոնից հանցավոր խումբ ստեծելու մեղադրանքից հետո
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ստորագրել է հրամանագիր պաշտոնից SIS գաղտնի ծառայության ղեկավար Միխալ Ալաչին ժամանակավորապես հեռացնելու մասին, որի դեմ ավելի վաղ առաջադրվել էին մեղադրանքներ։ Այս մասին տեղեկացրել է pravda.sk ինտերնետ-պորտալը՝ հղում կատարելով նախագահի մամուլի քարտուղար Մարտին Ստրիժինցին։
Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Միխալ Ալաչը ոստիկանության կողմից կալանավորվել է լիազորությունների չարաշահման եւ հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքով։
Օգոստոսի 18-ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Սլովակիայի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ վարչապետ Լյուդովիտ Օդորը մեկնաբանել է ոստիկանության մտադրությունը՝ կալանավորել SIS-ի ղեկավարին, ասելով, որ հանրապետությունում ոչ ոք անձեռնմխելի չէ, եթե խախտել է օրենքը։